Մեր մասին

About
About

Բարի գալուստ «CardioLab» բժշկական կենտրոնի պաշտոնական կայք

«CardioLab» բժշկական կենտրոնը, որը հիմնադրվել է 2024 թվականին, մասնագիտացված է սրտի ժամանակակից խնամքի մեջ, որը առաջնահերթություն է տալիս ձեր առողջական բարեկեցությանը։ Մեր կենտրոնն ամբողջական, իտեգրացված պացիենտակենտրոն սրտաբանական խնամքի կենտրոն է, որտեղ յուրաքանչյուր պացիենտ մեկ այցելության ընթացքում կարող է անցնել իր սիրտ-անոթային համակարգի հետ կապված բոլոր հետազոտությունները: Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ մեծահասակների և երեխաների համար՝ սկսած սիրտանոթային խորհրդատվություններից և սրտի զննումներից մինչև համապարփակ առողջության ստուգումներ և առաջադեմ մոնիտորինգի լուծումներ: Մեր թիմը համալրված է ոլորտի լավագույն մասնագետներով, ովքեր բարձր հոգատարությամբ կհոգան ձեր սրտի առողջության մասին և կանեն առավելագույնը, որպեսզի դուք բավարարված և գոհունակ մնաք ձեզ մատուցված բժշկական ծառայություններից: Եղեք առողջ բառի լավագույն իմաստով:

Տաթևիկ Հովակիմյան«CardioLab»բժշկական կենտրոնի համահիմնադիր տնօրեն, սրատաբան-առիթմոլոգ

CardioLab Logo

Առաքելություն

Հայաստանում սիրտանոթային հիվանդությունների բեռի նվազեցում՝ գերժամանակակից, բուժառուակենտրոն և հիվանդությանն ուղղված բազմապրոֆիլ խնամքի միջոցով, որն անխափան ապահովվում է ինտեգրված խնամքի ուղիներով՝ ավելի լավ արդյունքների և առողջ կյանքի համար

CardioLab Logo

Մեր ռազմավարական ուղղությունները

  • Կլինիկական սիրտ-անոթային բժշկություն

  • Գիտահետազոտական գործունեություն

  • Պացիենտի իրազեկվածության բարձրացում

CardioLab Logo

Տեսլական

CardioLab-ը ձգտում է դառնալ առաջատար «բուտիկ» սիրտանոթային հիվանդանոց՝ իսկական գերազանցության կենտրոն, որը տրամադրում է բարձրորակ, նորարար և անհատականացված խնամք երեխաների և չափահասների համար։ Մտածված ինտեգրված հանրային-մասնավոր գործընկերության մոդելի միջոցով CardioLab-ը նպատակ ունի վերափոխել սիրտանոթային առողջապահությունը Հայաստանում՝ սահմանելով նոր չափանիշներ պացիենտների փորձի, կլինիկական արդյունքների և առողջապահական համակարգի կայունության հարցում։

CardioLab Logo

Մեր Արժեքները

  • Շիտակություն և ազնվություն

    Մենք պահպանում ենք թափանցիկության և էթիկայի ամենաբարձր չափանիշները՝ մեր բոլոր շփումներում՝ պացիենտների, ընտանիքների, գործընկերների և գործընկեր կառույցների հետ։ Վստահությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է մեր խնամքը

  • Համակրանք և հարգանք

    Մենք յուրաքանչյուրին մոտենում ենք արժանապատվությամբ և կարեկցանքով՝ ապահովելով բոլոր տարիքային խմբերի համար հարգալից և բուժառուակենտրոն սրտանոթային խնամք

  • Համագործակցություն

    Մենք հավատում ենք, որ լավագույն արդյունքները ծնվում են համատեղ ուժերից։ Մեր բազմապրոֆիլ թիմը գործում է համադրությամբ՝ ապահովելով համակարգված, ամբողջական և շարունակական խնամք բոլոր հիվանդների համար

  • Պրոֆեսիոնալիզմ

    Մենք ծառայություններ ենք մատուցում մեծագույն պատասխանատվությամբ և նվիրումով՝ մեր պացիենտների առողջությունը առաջնահերթ դնելով

  • Շարունակական Զարգացում

    Մենք միշտ ձգտում ենք աճի՝ հետևելով նորագույն գիտական ձեռքբերումներին և բարելավելով մեր հմտություններն ու ծառայությունները

Բուժառուի բավարարվածության հարցաթերթիկ

Մեր ծառայությունները

Սրտի խնամքի արվեստը